Ֆիզիկական անձ

Ֆիզիկական անձ հաճախորդներին:

Աշխատանքային իրավահարաբերություններ:
Աշխատանքային իրավահարաբերություններում հաճախակի գործատուների կողմից խախտվում են աշխատողների իրավունքները, ինչի համար պետք է լինել իրազեկ և թույլ չտալ, որպեսզի չդառնաք գործատուի կամայական ցանկությունների զոհը: Հաճախակի խախտումները դրսևորվում են աշխատանքից առանց հիմքերի ազատելու, արձակուրդ չտրամադրելու կամ դրանում անձին սահմանափակելու, աշխատավարձ չվճարելու կամ ուշացումներով վճարելու, աշխատավարձից պահումներ կատարելու, անհիմն տույժեր կիրառելու տեսքով: «Լեքսպրո»-ի օգնությամբ դուք կլինեք ավելի
պաշտպանված Ձեր աշխատանքում:

Սեփականությանն առնչվող խնդիրներ:
Սեփականության իրավունքով Ձեզ պատկանող գույքը օտարվել է, կամ այլ անձ է տիրապետում այն, թե այլ կերպ վտանգված է Ձեր սեփականություն հանդիսացող գույքը, ապա «Լեքսպրո»-ն պատրաստ է օգնել Ձեզ ազատորեն տնօրինելու Ձեզ պատկանող գույքը առանց կողմնակի միջամտությունների:

Ապահովագրության հետ կապված խնդիրներ:
Ապահովագրական պատահարի հետևանքով չեք ստացել համարժեք հատուցում կամ ապահովագրական ընկերությունը Ձեր հանդեպ պահանջ է ներկայացրել: Դիմեք մեզ, և մեր մասնագետները օրենքի շրջանակներում կօգնեն Ձեզ ստանալ համարժեք հատուցում կամ կանխել ապահովագրական ընկերությունների անօրինական պահանջները:

Բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված խնդիրներ:
Վարկ, Հիփոթեք, Գրավ, Երաշխավորություն … “Ապառիկ”…: Այս եզրույթները այսօր մեծ տարածում ունեն մեր առօրյայում: Շատ հաճախ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից անձանց տրամադրվում են դրամական միջոցներ ակնհայտ անբարենպաստ պայմաններով: Շատ հաճախ բանկի կամ վարկային կազմակերպության հաճախորդները չեն կարդում առաջարկվող պայմանագրի բովանդակությունը, իսկ կարդալու դեպքում նույնիսկ հնարավոր է հստակ պատկերացում չկազմեն իրենց առաջարկվող «պրոդուկտի» վերաբերյալ: Մեր թիմը Ձեզ կօգնի մինչ պայմանագիր կնքելը
հասկանալ դրանում առկա ռիսկերն ու թաքնված պայմանները, ինչպես նաև կցուցաբերի Ձեզ իրավաբանական օգնություն արդեն իսկ առաջացած խնդիրների առնչությամբ:

Ճանապարհային երթևեկություն:
Թերևս այսօր մարդկանց հունից հանող ամենատարածված խնդիրներից է: «Ոստիկան, ամրագոտի, արագություն, տեսախցիկ, արագաչափ, խմածություն… »: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից շատ հաճախ են խախտվում վարորդների իրավունքները, ինչի կապակցությամբ մեր ընկերությունն առաջարկում է իր իրավական օգնությունը մեր վարորդներին: Մենք կգնահատենք Ձեզ հասցեագրված ակտի օրինաչափությունը և հնարավորինս կփորձենք օգնել Ձեզ վերացնելու այն ակտերը, որոնք Ձեզ համար դառնալու են լրացուցիչ ֆինանսական բեռ:

Քրեական գործերով պաշտպանություն և ներկայացուցչություն:
«Լեքսպրո» իրավաբանական ընկերության փաստաբանները պատրաստ են ցուցաբերել իրավաբանական օգնություն քրեական գործերով վարույթի ընթացքում: Եթե տուժել եք հանցագործությունից, ապա մենք պատրաստ ենք օգնելու Ձեզ վերականգնել Ձեր ոտնահարված իրավունքներն ու շահերը: Եթե մեղադրվում եք հանցագործության մեջ, ապա մեր մասնագետները պատրաստ են ստանձնելու Ձեր պաշտպանությունը և պայքարել հանուն արդարության վերականգնման: