Մեր մասին

Մեր մասին

«Լեքսպրո» ընկերությունը հանդիսանում է իրավաբանական-խորհրդատվական ընկերություն: Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին: Չնայած Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական-խորհրդատվական ծառայությունների շուկայի բավականին հագեցած լինելուն` «Լեքսպրո» իրավաբանական ընկերությունը, ունենալով փորձառու թիմ, վստահորեն առաջարկում է իր ծառայությունները իրավաբանական և ֆիզիկական անձանց: Մեր թիմի անդամները գրանցել են բազում հաղթանակներ ամենատարբեր իրավական խնդիրների շուրջ: Մեր իրավաբաններն ու փաստաբանները Ձեզ կտրամադրեն անհրաժեշտ հարցերի վերաբերյալ մանրակրկիտ իրավաբանական խորհրդատվություն, իրավական վերլուծություններ, կներկայացնեն Ձեր շահերը բոլոր ատյանների դատարաններում, պետական մարմիններում, ինչպես նաև մասնավոր անձանց հետ հարաբերություններում: Անհրաժեշտության դեպքում մեր մասնագետները Ձեզ կօգնեն բանակցություններ վարելու հարցում` թե իրավաբանական խորհրդատվության, թե բանակցություններում անմիջական մասնակցության տեսանկյունից:
Դիմելով մեզ` Դուք ձեռք եք բերում հուսալի գործընկեր Ձեր հետագա անխափան գործունեության համար: