Կորպորատիվ

Կորպորատիվ հաճախորդներին:

Կազմակերպարիավական ձևի ընտրության հարցում խորհրդատվության տրամադրում:
Որոշել եք հիմնել կազմակերպություն և չգիտեք, թե ինչպիսի կազմակերպաիրավական ձև ընտրել: Մեր մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել Ձեր գործունեության համար առավել հարմար կազմակերպաիրավկան ձև: Մեր մասնագետները կտրամադրեն հնարավոր կազմակերպաիրավական ձևերից յուրաքանչյուրի վերաբերյալ մանրակրկիտ վերլուծություն, որպեսզի ավելի հեշտ կողմնորոշվեք Ձեզ հարմար տարբերակում:

Կազմակերպության հիմնադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և այլ գործողությունների իրականացում:
Արդեն կողմնորոշվել եք, թե ինչ կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձ եք ուզում հիմնադրել: Այդ դեպքում մեր մասնագետները պատրաստ են կազմել կազմակերպության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և կազմակերպել պետական գրանցումը:

Լիցենզիաների, թույլտվությունների ձեռքբերում:
Հիմնադրել եք կազմակերպություն, որը իրականացնելու է այնպիսի գործունեություն, որի համար անհրաժեշտ է ունենալ լիցենզիա կամ հատուկ թույլտվություն: «Լեքսպրո» իրավաբանական գրասենյակի մասնագետները Ձեր փոխարեն կկազմեն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, կներկայացնեն համապատասխան պետական մարմին` լիցենզիան կամ թույլտվությունը ստանալու համար:

Կանոնադրության, գործադիր մարմնի, հիմնադրի, անվանման, հասցեի, կապիտալի փոփոխություն:
Ձեր կազմակերպության գործունեության որոշակի փուլում Ձեզ անհրաժեշտ է իրականացնել որոշակի փոփոխություններ հիմնադիր փաստաթղթերում: Այս դեպքում ևս «Լեքսպրո» ընկերության թիմը պարտաստ է օգնության: Մենք կկազմենք համապատասխան փաստաթղթերը և Ձեր փոխարեն կդիմենք համապատասխան փոփոխություններն իրականացնելու համար:

Իրավաբանական խորհրդատվության տրամադրում:
Ձեր գործունեության իրականացման ընթացքում կամ մինչ գործունեություն սկսելը Ձեզ անհրաժեշտ է որոշակի խորհրդատվություն գործող իրավակարգավորումների վերաբերյալ, ապա վստահորեն դիմեք մեզ: «Լեքսպրո» իրավաբանական ընկերությունը կտրամադրի Ձեզ բարձրացված հարցերի վերաբերյալ մանրամասն հետազոտության հիման վրա կատարված վերլուծություն:

Տարաբնույթ իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի կազմում:
Ձեր կազմակերպության գործունեության ընթացքում անխուսափելիորեն Ձեր կազմակերպությանն անհրաժեշտ է ունենալ փաստաթղթեր ցանկացած տեսակի իրավահարաբերության մեջ մտնելիս: Մենք կօգնենք դարձնել Ձեր կազմակերպության ամենօրյա գործունեությունը առավելագույնս ապահով իրավական ռիսկերից:

Ներկայացուցչություն դատարաններում, պետական մարմիններում և մասնավոր անձանց հետ հարաբերություններում:
«Լեքսպրո» ընկերության փաստաբաններն ու իրավաբանները կներկայացնեն Ձեր ընկերության շահերը տարբեր պետական մարմիններում և դատրաններում առաջացած վեճերի շրջանակներում: Փաստաբանի և իրավաբանի մասնակցությունը իրավաբանական վեճերի ժամանակ ոչ միայն կարող է ֆինանսական կամ այլ օգուտ բերել Ձեր ընկերությանը, այլև կարող է օգնել, որպեսզի Ձեր ընկերությունը չկրի հավելյալ վնասներ:

Պարտքերի հավաքագրման ծառայություններ:
Եթե Ձեր կազմակերպությունը հաճախակի բախվում է այնպիսի խնդիրների ինչպիսիք պարտապաններից պարտքերի գումարների հավաքագրումն է, ապա Դուք կարող եք օգտվել մեր պարտքերի հավաքագրման ծառայությունից: Այս ծառայությունը Ձեզ հնարավորություն կտա կառավարել Ձեր աշխատանքային ռեսուրսներն ավելի արդյունավետ, քանի որ այդ աշխատանքի համար ստիպված չեք լինի պահել աշխատողներ եւ վատնել ավելորդ ֆինանսական ռեսուրսներ: Այս ծառայության դեպքում մեր թիմը առավելագույնս կփորձի պարտապաններից հօգուտ Ձեր կազմակերպության գանձել նաեւ այս ծառայության համար Ձեր վճարած գումարները:

Քրեական գործերով ներկայացուցչություն:
Եթե զբաղվում եք այնպիսի գործունեությամբ, որի շրջանակներում հաճախակի են տեղի ունենում հանցավոր ոտնձգություններ ընկերության գույքի նկատմամբ (գողություն, յուրացում աշխատակիցների կողմից), ապա «Լեքսպրո» ընկերությունը կարող է ստանձնել Ձեր ընկերության շահերի պաշտպանությունը նաև քրեական գործերով վարույթներում: